Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com

Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում  ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES  թվային  սարքավորումը՝  ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով:

 

Դենսիտոմետրիան ախտորոշման միակ եղանակն է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի վաղ ախտորոշման, կանխարգելման, ինչպես նաև հակաօստեոպորոտիկ բուժման արդյունավետության համար:

 

Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումներն են. վաղ դաշտանադադար՝ մինչեւ 45 տարեկան, աննշան վնասվածքից առաջացած ոսկրերի կոտրվածքներ, կորտիկոստերոիդների երկարատեւ ընդունում, ռեւմատոիդ արթրիտ, հիպերպարաթիրեոզ, երկարատեւ անշարժ վիճակ, մալաբսորբցիայի համախտանիշ,  Ժառանգական գործոն (երբ ծնողները մեծ տարիքում ունեցել են ազդրի վզիկի կոտրվածք՝առաջացած աննշան վնասվածքից), շաքարային դիաբետ, հասակի անբացատրելի նվազում՝ ավելի քան 3 սմ, ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահում:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ